Արդեն հանրության կողմից սիրված ու ընդունված Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիան անցկացրեց Երևանի բաց առաջնություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի Աշխատանքային ռեզերվում յուրահատուկ ակտիվություն էր: Պատճառը Կիոկուշին կարատեի (KWF) Երեւանի բաց առաջնությունն էր:
Մենամարտեր տեղի ունեցան Երեւանի եւ տարբեր մարզերի շուրջ 400 մարզիկների միջեւ, ովքեր լավագույնս դրսեւորեցին իրենց, շատերը նվաճեցին արժանի հաղթանակ:
Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիան շնորհավորում է բոլոր հաղթողներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ: