211652_close_icon
views-count1630 դիտում article-date 23:32 03-07-2019

Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստում ներկայացվել է Երևանի գագաթաժողովի հանձնառությունների իրականացման ընթացքը

Հուլիսի 2-ին կայացավ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստը՝ ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվիաբոյի (Louise Mushikiwabo) նախագահությամբ։ Նիստի ընթացքում ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց Երևանի գագաթաժողովի հանձնառությունների իրականացման ընթացքը՝ կոչ անելով կազմակերպության անդամ պետություններին ներկայացնել Երևանի գագաթաժողովի շրջանակներում ընդունված որոշումների իրականացման համար ձեռնարկված միջոցառումները։ Նա նաև ներկայացրեց գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում ՖՄԿ-ի հետ իրականացվելիք նախաձեռնությունները։ ՀՀ ներկայացուցչի ելույթից հետո ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն շնորհակալություն հայտնեց Հայաստանին և անձամբ ՀՀ ներկայացուցչին՝ գագաթաժողովում լավ նախագահության և նրա կողմից Փարիզում իրականացվող գործունեության համար։

Նմանատիպ նյութեր