211652_close_icon
views-count1286 դիտում article-date 18:55 03-07-2019

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղաքական խորհրդի անդամների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղաքական խորհրդի անդամների հետ՝ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարությամբ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է՝ բոլորին լսելու և տարբեր հարցերի շուրջ նրանց տեսակետներին ծանոթանալու համար։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրի զարգացմանն ու հեռանկարներին վերաբերող հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր