211652_close_icon
views-count2666 դիտում article-date 17:24 03-07-2019

Ստեփան Գևորգյանը նշանակվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Ստեփան Գևորգյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը: [b]ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ[/b] 1988 - 1992թթ. Աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետա­զո­տական ինստիտուտում: 1992 - 2015թթ. Զինված ուժերի տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանա­­տարական պաշտոններ՝ դասակի հրամանատար, գումարտակի հրամանատա­րի տեղակալ-շտաբի պետ, գումարտակի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, գնդի հրամանատար, բանակային կորպուսի օպերա­տիվ բաժնի պետ-շտաբի պետի տեղակալ, բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, բրիգադի հրամանատար, բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ: 2004 թ. մայիսի 17-ին Շնորհվել է գնդապետի զինվորական կոչում: 2015թ. նոյեմբերի 10-ին Նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տե­ղա­կալի պաշտոնին: 2016թ. օգոստոսի 3-ին Նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի վարչության պետի պաշ­տո­­նին: [b]ԿՐԹՈՒԹՅՈՒՆ[/b] 1981թ. Ավարտել է ՀՀ Աբովյան քաղաքի N 7 միջնակարգ դպրոցը: 1985 - 1990թթ. Սովորել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: 1998թ. օգոստոս - 2001թ. հունիս Սովորել է ՌԴ ԶՈՒ Մ. Ֆրունզեի անվան համազորային ակադե­միայում: Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների 1982-1984 թթ. պարտադիր ժամկետային զինծառայություն է անցել ԽՍՀՄ զինված ուժերում: 1992-1994 թթ. մասնակցել է մարտական գործողությունների: [b] Պարգևներ[/b] Պարգևատրվել է ՀՀ «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների հա­մար» 1-ին և 2-րդ աստիճանի, ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալներով, մի շարք պե­­­­տա­կան ու գերատեսչական այլ մեդալներով:

Նմանատիպ նյութեր