Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս․թ․ հուլիսի 3-ին <Ակներ-Գորիս> ջրատարի վրա նոր առաջացած խոշոր վթարի հետևանքով ժամը 12.00-ից մինչև ժամը 22.00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի՝ Արեգունի, Արևշատ, Սալքար թաղամասերի, Կենտրոնական հիվանդանոցի, Զ/Մ 60369 ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: