211652_close_icon

Ոստիկանները գտան «Ջի Փի Էս» սարքով կահավորված հեծանիվը

views-count2274 դիտում article-date 13:56 03-07-2019
Հուլիսի 2-ին, ժամը 18-ին, մի ՍՊԸ իրավաբանից ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ կայարանի մոտից տարել են իրենց ընկերությանը պատկանող հեծանիվը, որը, ըստ «Ջի Փի Էս» սարքի, գտնվում է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի տարածքում: Էրեբունու ոստիկանները կապ են հաստատել Վարդենիսի գործընկերների հետ: Վարդենիսի բաժնի ծառայողների որոնողական աշխատանքի ժամանակ Կարճաղբյուր գյուղի 54-ամյա բնակիչն իր տան բակից ներկայացրել է նշված հեծանիվը և հայտնել, որ կեսգիշերին մայրաքաղաքի Մուրացանի փողոցում, աղբամանի մոտ, նկատել է հեծանիվ, մտածելով, որ տիրազուրկ է, վերցրել է և իր մեքենայով բերել տուն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր