211652_close_icon
views-count1335 դիտում article-date 15:56 03-07-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հուլիսի 2-ին, ժամը 19.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-21104», «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի վարորդը և 59-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 2-ին, ժամը 09.50-ին, Երևանի Նոր Արեշի 7-րդ փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 2-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 2-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 39-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Իքս Թրեյըլ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 36-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 2-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 2-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Շահումյան փողոցում «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 82-ամյա քաղաքացու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 2-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր