1276 դիտում
13:13 03-07-2019
Երևանում ԱՄՆ դեսպանատունը տոնել է Անկախության օրը
2019թ. հուլիսի 2-ին ԱՄՆ դեսպանությունը տոնեց Միացյալ Նահանգների անկախության 243-րդ տարեդարձը, որը նշանավորվեց մոթաուն երաժշտության գեղեցիկ երեկոյով՝ զուգորդված ամերիկյան խոհանոցին բնորոշ հյուրասիրությամբ ու հրավառությամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ դեսպանատան կողմից տարածած հաղորդագրության մեջ:
Հյուրերին ուղղված իր խոսքում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեբորա Գրիսերը վերահաստատեց Միացյալ Նահանգների աջակցությունն Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին՝ նշելով. «Լինելով Հայաստանում՝ վերջին տարվա ընթացքում ուրախությամբ հետևել եմ, թե ինչպես է հայ ժողովուրդը կերտում իր նոր ժողովրդավարական ուղին: Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել գործակցությունը հասարակության բոլոր օղակների մեր հայ գործընկերների հետ, որպեսզի հայ ժողովրդի ժողովրդավարական տեսլականը դառնա իրողություն»:
Գործերի ժամանակավոր հավատարմատար Գրիսերն իր խոսքում նաև անդրադարձավ Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերից մեկի՝ ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի կարևոր դերակատարմանը Միացյալ Նահանգների պատմության մեջ՝ առանձնացնելով նրա այն դիտարկումը, որ հեղափոխությունը դեռևս փոփոխությունների կատարման մեկնարկային կետն է:
Միացյալ Նահանգների Անկախության օրը նշվում է ամեն տարի հուլիսի 4-ին, հենց այն նույն օրը, երբ 1776թ. ընդունվեց ԱՄՆ Անկախության հռչակագիրը: Ամերիկացիների համար այս տոնը Ամերիկայի Միացյալ Նահանգների ծննդյան օրն է:
Հանդիսավոր արարողության ընթացքում հնչեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների ազգային օրհներգերը՝ սիրված «Հովեր» պետական կամերային երգչախմբի 5 երգիչների կատարմամբ:
Միջոցառմանն առանձնահատուկ հմայք հաղորդեցին Ջիզել Ջեքսոնն ու Ռաֆայել Վղեսնիգի Սոուլ Գիֆթ բենդը՝ հյուրերին ներկայացնելով բացառապես ամերիկյան երաժշտական ուղղություն համարվող մոթաուն երաժշտությունը, որը 1960-ականների փոփ, R&B և սոուլ երաժշտության ինքնատիպ համադրություն է: Իսկ հուլիսի 3-ին՝ ժամը 20-ին բենդը հանդես կգա անվճար բացօթյա համերգով Գաֆէսճեան քանդակների պարտեզում:
Նմանատիպ նյութեր
2780 դիտում
14:32 22-09-2018
Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը տոնել է Անկախության օրը
1091 դիտում
19:44 15-12-2021
ԵՄ դեսպանատունը և ԵԽ գրասենյակը, նաև ԱՄՆ դեսպանատունը որևէ արձագանք տալու հիմք չե՞ն տեսնում. Վարդեւանյան
731 դիտում
15:06 09-04-2015
Խորվաթիայում տոնել են գնչուների միջազգային օրը
Այս բաժնից
619 դիտում
17:38 04-05-2024
ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ
475 դիտում
15:43 04-05-2024
Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել
511 դիտում
15:24 04-05-2024
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել