211652_close_icon
views-count2244 դիտում article-date 09:13 03-07-2019

Հակոբ Արշակյանը հիպոթեքով է ցանկանում բնակարան գնել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը անցած տարեվերջին դիմել է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շահառու դառնալու համար։ Ուշագրավ է, որ Արշակյանը երկու բնակարան արդեն իսկ հայտարարագրել է և, փաստորեն, ևս մեկը ցանկանում է գնել, այն էլ՝ մատչելի պայմաններով։ Ինչևէ, հարկ է նկատել, որ այս կառավարության անդամները էականորեն տարբերվում են նախկիններից։ Վերջինները երբեք բնակարան չէին գնի հիպոթեքով, այն էլ՝ սոցիալական տարբեր ծրագրերով, այլ ամենաշքեղ բնակարանը կգնեին պետության միջոցներով կամ կխլեին ինչ-որ մեկից։ Նշենք, որ Արշակյանն ամուսնացած է, ունի 3 դուստր»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր