45529 դիտում
11:57 05-11-2017
2 անչափահաս երեխաներով հարուստ ընտանիքը կանգնել է փաստի առաջ. հիպոթեքով գնված տան գումարը չեն կարողանում վճարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երկար տարիներ խարլուլ տանը բնակված Զաքարյանների ընտանիքը հիմա ապրում է Նոր Խարբերդում՝ 1 տարի առաջ հիպոթեքային վարկով գնված տանը:
Ընտանիքը այս քայլին գնացել է հանուն երեխաների, քանի որ նրանցից ավագը ուներ առողջական լուրջ խնդիրներ և արգելվում էր ապրել նախկին խոնավ ու ցուրտ տանը: Բացի վարկից, գումարի մի մասն էլ վճարում են առձեռն՝ յուրաքանչյուր ամիս 500 ԱՄՆ դոլար:
Մինչև վերջին ամիսները նրանք կարողանում էին վճարել՝ թե՛ վարկը, թե՛ առձեռն ամենամսյա գումարը և թե՛ հոգալ օրվա հացի խնդիրը, ու դա միայն 2 անչափահաս երեխաների մայր Լիաննա Զաքարյանի մայրիկի՝ արտերկրում աշխատելու շնորհիվ:
Սակայն վերջինիս փաստաթղթերի հետ խնդիրներ են առաջացել և նա որոշ ժամանակ չի կարող մեկնել արտերկիր՝ աշխատանքի:
Տան գումարից մոտ 8 հազար ԱՄՆ դոլարը արդեն վճարել են, սակայն տանտերերը իրենց առձեռն վճարվող գումարը չվճարելու պատճառով ժամանակ են տվել՝ 10 օր, որ իրենց գումարը կամ վճարեն, կամ ազատեն տունը:
[b]Ընտանիքի հոգսը թեթևացնելու համար օգնության ձեռք մեկնել ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093-52-81-92:
Նրանք իսկապես դրա կարիքը շատ ունեն[/b]:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
Նմանատիպ նյութեր
5302 դիտում
09:30 18-07-2019
Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում բնակվող 4 անչափահաս երեխաներով ընտանիքը մեր օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ