211652_close_icon
views-count498501 դիտում article-date 00:38 03-07-2019

Կրակոցներ Երևանում. սպանվել է «օրենքով գող». ժամանել են Երևանի ոստիկանապետը, վարչական շրջանի ոստիկանապետը, քննչականի պետն ու դատախազը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, քիչ առաջ Երևանում սպանվել է «օրենքով գող»: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։10-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Jeep մակինշի ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպեր գծով տեղակալ Ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ 46-ամյա Անդրանիկ Հարությունյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել իր բնակության վայրից։ Ժամանել են նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանը։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննչական բաժնի պետ Վ․ Ավագյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված քննիչ Բաղդասարյանը։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները, ոստիկանության փորձաքրեագետները: Գ. Շամշյանի տեղեկություններով, սպանվածը քրեական աշխարհում հայտնի, «օրենքով գող» Անդիկն է: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության բոլոր օպերատիվ ծառայությունները ձեռնարկում են հնարավորը՝ առանձնապես ծանր հանցագործությունը արագ բացահայտելու և այն կատարած անձին րոպե առաջ հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ միայն դեպքից հետո են լսել, թե ինչպես է տեղի ունեցել Ա․ Հարությունյանի սպանությունը․ «Հայաթի զրուցարանի մոտ 2 հոգու հետ նստած է եղել, երբ մի հոգի գլխարկով մոտեցել է նրան և պայուսակի միջից դուրս ա բերել ատրճանակը ու կրակել իր զոհի վրա։ Առաջին կրակոցից հետո լսել ենք, որ զենքը լռվել ա։ Էդ 2 հոգին կարողացել են դիմել փախուստի։ Այդ ընթացքում հանցագործը նորից կարգի է բերել զենքը ու կրակոցներ արձակել Ա․ Հարությունյանի վրա։ Վերջին անգամ վիրավորը փորձել է պաշտպանվել, հարձակվել մարդասպանի վրա։ Սակայն մի քանի մետր նրան հետապնդելուց հետո, հավանաբար, ուժասպառ է եղել։ Հանցագործը դիմել է փախուստի, իսկ Անդիկին մոխրագույն ջիպով տեղափոխեցին հիվանդանոց։ Բայց հետո լսեցինք, որ նա արդեն մահացել էր»։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կատարված հանցագործությունը դեպքի վայրի հարևանությամբ բնակվող բնակչի տան տեսախցիկը տեսաձայնագրել է։ [b]Սպանված 46-ամյա «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանն է։[/b] [img]https://img.shamshyan.com/bphotos/2019/07/03/d6ae79f532cc8e2acb5bb811b15e43e2.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 267+
267+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր