1826 դիտում
20:52 02-07-2019
Հայրենադարձների հիմնած Նուբարաշենը 89 տարեկան է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանը նշել է հիմնադրման 89-ամյակը: 1930-ականներին ավանն իր հյուրընկալ դռները բացեց հայրենադարձ առաջին 70 ընտանիքների առջև: Այսօր արդեն 9800 բնակչություն ունեցող Նուբարաշենը տարածքով ու բնակչությամբ ամենափոքր, բայցև քաղաքի ամենաարագ զարգացող վարչական շրջաններից է:
Տոնական օրը հագեցած էր մշակութային ու մարզական միջոցառումներով, որոնց անմիջական մասնակիցը հենց վարչական շրջանի բնակիչներն էին: 89-ամյակի միջոցառումներն ամփոփվել են տոնական համերգով ու հրավառությամբ: Երեկոյի ընթացքում մրցանակների ու պարգևների են արժանացել մարզամշակութային մրցույթների հաղթողներն ու վարչական շրջանի աշխատակազմի երկարամյա բարեխիղճ աշխատակիցները: Վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանի խոսքով՝ առաջին անգամ նշվող տոնն ավանդական կդառնա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1701 դիտում
17:16 13-03-2022
Նուբարաշենը մինչև տարեվերջ նոր դպրոց կունենա. ներդրվել է մոտ 1.2 միլիարդ դրամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2740 դիտում
20:32 02-02-2017
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հաստատված հայրենադարձների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
619 դիտում
17:41 01-05-2024
Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան
478 դիտում
17:04 01-05-2024
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան