Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 2-ին, կազմել է 477.10 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.41 դրամ (նվազել է 0.77 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 602.00 դրամ (նվազել է 1.14), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.54 դրամ (նվազել է 0.01 դրամով)։