Հարավային Կորեայում 10 նավաստի է անհետացել
Հարավային Կորերայի ափերից մեկում ձկնորսական և բեռնատար նավերի բախումից հետո 10 մարդ է անհայտ կորել:
Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ կորած ձկնորսների քաղաքացիության և մյուս նավի պատկանելիության մասին դեռ տեղեկություններ չկան:
Չինաստանն իր կողմից 2 նավ է ուղարկել հարավկորեական Չեջու շրջան՝ որոնողա-փրկարարական աշխատանքների համար: Հայտնի է նաև, որ 3 մարդ փրկվել է: Հարավային Կորեայի կողմից ևս 2 լաստանավ և 5 նավ է ուղարկվել:
Նավերի բախման պատճառները դեռ չեն պարզվել, բայց հայտնի է , որ բախման արդյունքում ձկնորսական նավը ճեղքվածք է ունեցել և խորտակվել է, իսկ բեռնատար նավը օգնության չի հասել և հեռացել է դեպքի վայրից: