211652_close_icon
views-count1245 դիտում article-date 23:10 02-07-2019

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնել է ԳԴՀ Սաար երկրամաս

Հուլիսի 1-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնեց ԳԴՀ Սաար երկրամաս։ Այցի ընթացքում դեսպանին ընդունեց երկրամասի խորհրդարանի` Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիին (Stephan Toscani)։ Վերջինիս հետ քննարկվեց խորհրդարանական համագործակցության հարցերի լայն շրջանակ և ամփոփվեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի` ընթացիկ տարվա մարտին նաև Սաար երկրամաս կատարած պաշտոնական այցի արդյունքները` հատուկ ուշադրություն դարձնելով կրթության ոլորտում համագործակցության խորացմանը։ Նույն օրը դեսպան Սմբատյանը հանդիպեց Սաարի համալսարանի ղեկավարությանը։ Անդրադարձ կատարվեց Երևանի պետական համալսարանի և Սաարի համալսարանի միջև առկա ակտիվ փոխգործակցության շրջանակների հետագա խորացման հեռանկարներին։ Հուլիսի 1-ին Սաար երկրամասի կոնսերվատորիայի համերգասրահում տեղի ունեցավ Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգ։ Բացման խոսքով հանդես եկան կոնսերվատորիայի ռեկտոր պրոֆեսոր Վոլֆգանգ Մայերը և դեսպան Աշոտ Սմբատյանը։ Կոմիտասի և հայ դասականների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը, Սաարի կոնսերվատորիայի պրոֆեսորներ Տաթևիկ Մոկացյանը, Գրիգոր Ասմարյանը, ինչպես նաև՝ նույն կոնսերվատորիայի հայ, գերմանացի, ֆրանսիացի, ուկրաինացի այլ տաղանդաշատ կատարողներ։

Նմանատիպ նյութեր