211652_close_icon
views-count1127 դիտում article-date 17:51 02-07-2019

Գրպանահատության դեմ պայքարող ոստիկանների հերթական բացահայտումը

Հունիսի 26-ին, ժամը 15.59-ին, մի կին հաղորդում է տվել, որ նախորդ օրը, մոտավորապես ժամը 15-ից, թիվ 75 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են գումար և բանկային քարտեր: Հուլիսի 1-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Վարդանանց փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Մամիկոնյանց փողոցի 29-ամյա մի բնակչի, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր