Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները հայտնաբերեցին գողության համար հետախուզվողին
Հուլիսի 1-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Զաքյան փողոցից բերման են ենթարկել 34-ամյա Արտակ Գ.-ին, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]