Բեյրութում բացվել է Հայ մամուլի համահայկակական համագումարը
Հայ մամուլի համահայկակական համագումարը գումարվեց Բեյրութում Անթիլիասի Մայրավանքում: Հայտնում է [url=https://www.armenianorthodoxchurch.org/archives/34447]armenianorthodoxchurch.org[/url]-ը
Հուլիսի 2-ին համագումարին բացման խոսք է ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։
«Գլոբալ մշակույթի ազդեցությունը հատկապես համացանցային մամուլի վրա տիրապետող է: Լուրերի հետևողների նախասիրությունը հստակորեն դեպի համացանցն է, դեպի կարճ ու գրավիչ լուրերը: Համացանցային լրատվության լեզուն, ոճը, որակը էական չեն, կարևորն ընթերցողին կամ ունկնդրին արագ հասցնելն է, գրավելն է, մեծաթիվ ընթերցող ունենալն է։ Էլեկտրոնային լրատվությունը և հատկապես անհատական ցանցերը լեցուն են բռնություն հրահրող, թշնամություն սերմանող և անորակ լուրերով ու մեկնաբանություններով»,- ասաց Արամ Առաջին կաթողիկոսը։
Համագումարին Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով, որպես պատվավոր հյուր, ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:
Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանն ընթերցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։ Ապա, Տիկին Աննա Հակոբյանը, համաժողովի պատվավոր հյուրը, ներկաներին փոխանցեց իր սրտի խոսքը։