4729 դիտում
20:45 01-07-2019
Կիև-Երևան չվերթի օդանավում ջրծաղիկով հիվանդ է հայտնաբերվել
Կիևից Երևան ժամանած PS-611 չվերթի օդանավում հունիսի 28-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է բարձր ջերմությամբ (38,20C) և ցանավորումով ուղևոր:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ ուղևորը մեկուսացվել է, և վերջինիս մոտ սույն թվականի հունիսի 28-ին ախտորոշվել է ջրծաղիկ, կազմակերպվել է հետագա բուժումը և հսկողությունը:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է հունիսի 28-ի Կիև-Երևան PS-611 չվերթի ուղևորներին` մինչև ջրծաղիկի առավելագույն գաղտնի շրջանը (21 oր) թուլություն, ջերմություն, ցանավորում ունենալու դեպքում անհապաղ դիմել բժշկի:
«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվել են օրենսդրությամբ իրեն վերապահված բոլոր գործառույթները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
56256 դիտում
11:53 18-12-2023
Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. ՌԴ քաղաքացին Նովոսիբիրսկ-Երևան չվերթի օդանավում հանկարծամահ է եղել
1468 դիտում
15:37 29-10-2015
Երևան-Կիև չվերթի ինքնաթիռի ուղևորուհու ուղեբեռի միջից թմբուկավոր ատրճանակ և 4 փամփուշտ է հայտնաբերվել
5997 դիտում
19:08 28-04-2020
Կիև-Երևան-Կիև հատուկ չվերթով Ուկրաինայի և Հայաստանի ավելի քան 300 քաղաքացի կտեղափոխվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
547 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
418 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից