211652_close_icon
views-count1477 դիտում article-date 15:37 29-10-2015

Երևան-Կիև չվերթի ինքնաթիռի ուղևորուհու ուղեբեռի միջից թմբուկավոր ատրճանակ և 4 փամփուշտ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 27-ին, ժամը 7.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան-Կիև չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի ուղեբեռի միջից ինքնաշեն ատրճանակ է հայտնաբերվել: Պարզվել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության աշխատակիցների կողմից Երևան-Կիև չվերթի ուղևորուհի, 1992 թ. ծնված Արևիկ Գ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և անհայտ տրամաչափի 4 փամփուշտ: Արևիկ Գ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել գծային բաժին: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր