Վարչապետը Հայկ Պետրոսյանին նշանակել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար
Վարչապետը որոշում է ստորագրել, որով՝ Հայկ Պետրոսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝
Հայկ Պետրոսյանին նշանակել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար»,- ասված է որոշման տեքստում։