1515 դիտում
12:26 01-07-2019
Հոնկոնգում ցուցարարների հետ բախման հետևանքով ոստիկանության 13 աշխատակից է տեղափոխվել հիվանդանոց
Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում ցուցարարների հետ բախման հետևանքով ոստիկանության 13 աշխատակից է վիրավորվել, հաղորդում է [url=https://edition.cnn.com/asia/live-news/hong-kong-july-1-protests-intl-hnk/index.html?fbclid=IwAR1pbCMI1j7v4Hlzu-6QAF_qz6Jfe-WKqOHwYh5pX-BqScDeG1Ngefg8qLU]CNN[/url]-ը՝ վկայակոչելով Հոնկոնգի ոստիկանության տարածած հաղորդագրությունը:
Երկուշաբթի առավոտյան ցուցարարներն անհայտ հեղուկ են նետել ոստիկանների ուղղությամբ, որի հետևանքով ոստիկանները տարբեր բնույթի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության համաձայն՝ մի խումբ ցուցարարներ արգելափակել են ճանապարհը և հարձակվել ոստիկանական արգելապատնեշի վրա:
«Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում վնասվածքներ են ստացել, նրանցից ոմանք շնչառության հետ կապված դժվարություններ են ունեցել, ինչպես նաև ունեցել են այտուցված և քոր առաջացնող մաշկ: Տասներեք սպաներ ուղարկվել են հիվանդանոց՝ բուժման»,-ասված է ոստիկանության հայտարարության մեջ։
Ցուցարարները նաև փորձում են ներխուժել Օրենսդիր խորհրդի շենք, սակայն դրսում գտնվող և Հոնկոնգում ժողովրդավարության օգտին հանդես եկող խորհրդարանականները փորձում են հանգստացնել նրանց և հետ պահել բռնի գործողություններից:
Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի զանգվածային ցույցերն ընթանում են ամռան սկզբից: Ցուցարարները դեմ եմ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը: Շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել էր արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցի քննարկումը դադարեցնելու մասին, սակայն դա չէր բավարարել ցուցարարներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
988 դիտում
13:42 15-10-2014
Հոնկոնգում ցուցարարների ու ոստիկանների բախման հետևանքով ձերբակալվել է 45 մարդ
Այս բաժնից
985 դիտում
21:57 09-01-2025
Էլ Սալվադորում երկրաշարժ է տեղի ունեցել
931 դիտում
21:09 09-01-2025
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում
1102 դիտում
20:44 09-01-2025
Պուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար