4457 դիտում
09:19 21-07-2016
Ոստիկանների ու ցուցարարների բախման առաջին րոպեներին վնասվածք ստացած տարեց տղամարդը կուսակցության նախագա՞հ է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի մոտակայքում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը՝ ոստիկան։ Այս մասին կեսգիշերն անց հայտնեց առողջապահության նախարարությունը։
Տուժածներից 18-ը հիվանդանոցներ է տեղավախվել շտապօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն։ ԱՆ-ն նշել է, որ առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում։ Ոստիկանների ու ցուցարարների բախման առաջին րոպեներին քունքային շրջանում վնասվածք էր ստացել տարեց մի տղամարդ, որը շատ նման էր Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվեոդյանին։ Ուղիղ եթերում նա խնդրում էր շտապ օգնություն կանչել, ասում էր, որ հարվածը ստացել է ոստիկանից, բայց չի հասցրել նկատել՝ դա մահակով էր, թե ոտքով, այնինչ ինքը այդ ժամանակ ոչինչ չէր անում։ Երբ փորձեցինք հեռախոսակապ հաստատել Շահվերդյանի հետ համոզվելու, որ վիրավորվածը հաստատ ինքն է, նա չէր պատասխանում գանգերին, բայց հեռախոսի այն կողմից աղմուկ էր լսվում ու ակնհայտորեն այնտեղ իրարանցում էր»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
988 դիտում
13:42 15-10-2014
Հոնկոնգում ցուցարարների ու ոստիկանների բախման հետևանքով ձերբակալվել է 45 մարդ
55510 դիտում
08:43 06-06-2018
Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագա՞հ․ «Ժամանակ»
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»