Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
ՀՀ ազգային ժողովը շարունակում է կառավարության առաջարկով գումարված արտահերթ նիստի աշխատանքները:
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում միաձայն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված մի շարք նախագծեր:
ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբընդունեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Քաղաքացիական դատավարության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Այս պահին ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը: Օրակարգում՝ ԲԴԽ անդամի ընտրության հարցն է: