211652_close_icon

ԵՄ ղեկավարները չեն կարող համաձայնության գալ Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի թեկնածության վերաբերյալ

views-count1508 դիտում article-date 10:55 01-07-2019
Եվրամիության արտահերթ գագաթնաժոովի աշխատանքը տակավին դադարեցված է, քանի որ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չի կարողանում Միության երկրների ղեկավարներին սեպարատ բանակցություններում համոզել համաձայնեցնել Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի պաշտոնի թեկնածության հարցը: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%BB%D0%B8%D0%B4%D0%B5%D1%80%D1%8B-%D0%B5%D1%81-%D0%BD%D0%B5-%D1%81%D0%BC%D0%BE%D0%B3%D0%BB%D0%B8-%D1%81%D0%BE%D0%B3%D0%BB%D0%B0%D1%81%D0%BE%D0%B2%D0%B0%D1%82%D1%8C-%D0%BA%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B8%D0%B4%D0%B0%D1%82%D1%83%D1%80%D1%83-%D0%BD%D0%BE%D0%B2%D0%BE%D0%B3%D0%BE-%D0%B3%D0%BB%D0%B0%D0%B2%D1%8B-%D0%B5%D0%B2%D1%80%D0%BE%D0%BA%D0%BE%D0%BC%D0%B8%D1%81%D1%81%D0%B8%D0%B8/a-49424195]Deutsche Welle[/url]-ն։ Երեկ ժամը 23-ին (Երևանի ժամանակով 01-ին) Տուսկը դադարեցրել է գագաթնաժողովի աշխատանքը, որպեսզի փորձի առանձին ղեկավարներին համոզել ընդունելու հոլանդացի Ֆրանս Թիմերմասնի թեկնածությունը ԵՀ-ի ղեկավարի պաշտոնում: Սակայն Վիշեհրադյան քառյակը (Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան և Սլովակիան), ինչպես նաև Իտալիան շարունակում են հանդես գալ նրա թեկնածության դեմ: Եվրամիության 28 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելի գագաթնաժողովում փորձում են համաձայնեցնել Եվրամիության հինգ հանգուցային պաշտոնների թեկնածուներին, որոնք կղեկավարեն Միությունը 2019-2024 թվականներին: Սա արդեն երրորդ փորձն Է. առաջին անգամ այս հարցը քննարկվել է մայիսի 28-ի արտապլանային գագաթնաժողովում, երկրորդ անգամ՝ հունիսի 20-21-ին կայացած պլանային գագաթնաժողովում, և երկու անգամ էլ՝ ապարդյուն:

Նմանատիպ նյութեր