211652_close_icon

Մարդու իրավունքների պաշտպանը կուսումնասիրի ԶԼՄ-ների պետական հաշվառման համակարգ առաջարկող նախագծերի փաթեթը

views-count1582 դիտում article-date 16:04 30-06-2019
Մարդու իրավունքների պաշտպանը կուսումնասիրի ԶԼՄ-ների պետական հաշվառման համակարգ առաջարկող նախագծերի փաթեթը միջազգային չափանիշներին ու փորձին, պրակտիկային համապատասխանության տեսանկյունից։ Ուսումնասիրության առարկա կդառնան նաև փորձագիտական ու առաջին հերթին՝ լրատվամիջոցների կարծիքները։ Նշենք, որ լրատվամիջոցների ու լրագրողների մասնագիտական գործունեությունը, դրա պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնարար ուղղություններից է ու գտնվում է անմիջական ուշադրության կենտրոնում։ [b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր