211652_close_icon
views-count78960 դիտում article-date 21:30 29-06-2019

Էրեբունու ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում Երևանում կանխվել է մի խումբ երիտասարդների «ռազբորկան», որը կարող էր տխուր հետևանքներ ունենալ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 28-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներով Էրեբունի վարչական տարածքում տաք հետքերով կանխել են Երկաթուղայինների 1-ին փողոցում գտնվող «Բլեք Գոլդ Օիլ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանի տարածքում մի խումբ երիտասարդների ծեծկռտուքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:30-ի սահմաններում, Էրեբունու ոստիկանները օպերատիվ տվյալներով, հաշված րոպեների ընթացքում հասել են նշված հասցե, որտեղից էլ խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երկաթուղայինների 3-րդ փողոցի բնակիչ, 22-ամյա Արսեն Թովմասյանին, Երևան քաղաքի Անտառային փողոցի բնակիչ, 25-ամյա Տիգրան Բակումյանին, Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 27-ամյա Արմեն Մարտիրոսյանին, Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 25-ամյա Գևորգ Ներսիսյանին, Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի բնակիչ, 24-ամյա Արարատ Մանուչարյանին, Երևան քաղաքի Երկաթուղայինների 2-րդ փողոցի բնակիչ, 23-ամյա Վահագն Խանպապայանին, Արարատի մարզի բնակիչներ, 22-ամյա Ռոբերտ Խաչատրյանին և 50-ամյա Արտյոմ Խաչատրյանին, Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի բնակիչ, 28-ամյա Աշոտ Խաչատրյանին, Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 23-ամյա Սարգիս Ռեզյանին, Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի բնակիչ, 33-ամյա Արթուր Ասատրյանին և Երևան քաղաքի Ռոստովյան փողոցի բնակիչ, 28-ամյա Արման Կիրակոսյանին: Փաստի առթիվ խուլիգանություն կատարելու հատկանիշներով ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները օպերատիվ չգործեին, ապա նշված անձինք, ովքեր կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանության ժամանակ միմյանց տալիս էին հայհոյանքներ, ապա վերածվելու էր ծեծկռտուքի և չէր բացառվի, որ որոշ անձինք կհայտնվեին հիվանդանոցներում կամ էլ «ռազբորկան» ողբերգական ավարտ կունենար: Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված անձինք բաց են թողնվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր