Պուտինը մեկնաբանել է Օսակաում կայացած G20 գագաթնաժողովի արդյունքները
Մոսկվան ԱՄՆ-ի հետ երկխոսության մեջ է Սիրիայի հարցով, ստեղծվել է ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների հակակարգում: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը G20 գագաթաժողովից հետո տված ասուլիսում․ հաղորդում է [url=https://ria.ru/20190629/1556038909.html]ria.ru[/url]-ն։
«Մենք ամերիկացի գործընկերների հետ մշտապես երկխոսության մեջ են ենք, ստեղծված է լավ ուղիղ կապ, որը կոչված է համակարգելու մեր գործողությունները, ահաբեկչության դեմ պայքարի ջանքերը»,- հայտնել է Պուտինը Ճապոնիայում G20 գագաթաժողովի շրջանակում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ:
Պուտինն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպմանը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ երկխոսությանը, ինչպես նաև գագաթաժողովի ընթացքում քննարկված մյուս թեմաներին։