Գերմանիան G20-ի գագաթնաժողովի նախաշեմին ուժեղացրել է վերահսկողությունը պետական սահմանին
Գերմանիայի իշխանությունները հուլիսի 7-8-ը Համբուրգ քաղաքում անցկացվելիք «մեծ քսանյակի» գագաթնաժողովից առաջ պետական սահմանի վերահսկողությունն ուժեղացրել են։ Այդ մասին հաղորդում է Tass-ը՝ հղում անելով Գերմանիայի ՆԳՆ-ին։
Ստուգումները կանցկացվեն մինչև հուլիսի 11-ը։ Վարչությունը թական սահմանափակումներ չի նախատեսում, այդուհանդերձ։
Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը հայտարարել է, որ գագաթնաժողովի անվտանգությունը գերագույն առաջնահերթություն է այս պահին։