3065 դիտում
09:26 29-06-2019
Քաղծառայողի թափուր աշխատատեղերի համար դիմորդներ չկան․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Քաղաքացիական ծառայության ոլորտում կան թափուր աշխատեղեր, որոնց վերաբերյալ շարունակ հայտարարություն է տրվում, բայց դիմորդներ չեն լինում: Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանն ասում է, որ փորձում են հասկանալ` արդյոք խնդիրը պաշտո՞նն է, թե՞ քաղաքացիները տվյալ պաշտոնը զբաղեցնելու պահանջներին չեն համապատասխանում, կամ էլ գուցե մեկ այլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ իրավիճակ է առկա:
Նրա խոսքով, նախկինում մրցույթների վիճակագրությունը ցույց էր տալիս, որ մեկ պաշտոնի համար միջինը 1 կամ 1.5 քաղաքացի էր դիմում: Մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ նվազել էր համակարգի գրավչությունը: Հիմա պետք է փորձեն խնդրին համակարգված նայել և հասկանալ` ինչո՞ւ չեն գալիս:
Աշխատանքները, սակայն, այդքանով չեն սահմանափակվում: Քաղծառայության ոլորտի բարեփոխումների համատեքստում մի շարք խնդիրների կարգավորմանը զուգահեռ, քննարկվում է նաև աշխատավարձի հարցը: Դավթյանի խոսքերով, աշխատավարձի վերաբերյալ բուռն քննարկումներ են ընթանում` որքանո՞վ կարող են բարձրացնել աշխատավարձը, որքանո՞վ դա համադրելի կլինի մասնավոր հատվածի հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1843 դիտում
16:40 20-03-2015
Ռուսաստանում թափուր աշխատատեղերի թիվը գերազանցում է գործազուրկների թվին
Այս բաժնից
691 դիտում
07:21 25-04-2024
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
547 դիտում
08:58 24-04-2024
Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ»