211652_close_icon
views-count1331 դիտում article-date 14:42 28-06-2019

ՀՀ դեսպանը հանդիպել է Ղազախստանի առողջապահության նախարարի հետ

Հունիսի 27-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարար Ելժան Բիրտանովի հետ: Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում երկու պետությունների միջև համագործակցության հեռանկարները: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկելու «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ղազախստանի Հանրապետության նախարարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին» 2018թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված ուղղություններով երկու գերատեսչությունների միջև փոխգործակցությունն ակտիվացնելու և կապերն ամրապնդելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր