Ֆրանսիայում անհայտ անձը կրակ է բացել մզկիթի մոտակայքում. կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Ֆրանսիական Բրեստ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել մզկիթի հարևանությամբ:  Այս մասին հայտնում է  vesti.ru-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝  վերջինի գործողություններից 2 մարդ հրազենային վնասվածք է ստացել:
Բրեստի դատախազի խոսքով՝ զինված անձը կրակ է բացել, երբ մարդիկ մզկիթից դուրս գալիս են եղել: Տեղի իշխանությունները նշում են, որ պարզ չէ, թե արդյոք նրա գործողությունները կրոնական շարժառիթ են ունեցել, թե այլ գործոններով են պայմանավորված եղել:
Հրաձգության հեղինակը փախուստի է դիմել, իսկ  franceinfo ռադիոկայանի տեղեկացմամաբ՝ վերջինը ինքնասպանություն  է գործել:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


