211652_close_icon
views-count10987 դիտում article-date 22:22 27-06-2019

Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Լիլիա Շուշանյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը` 1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանին նշանակել ԱՊՀ ընդերքի հետախուզման, օգտագործման և պահպանության միջկառավարական խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ: 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 10-ի N 958-Ա որոշումը»:

Նմանատիպ նյութեր