211652_close_icon

Արտահանման ուղիների բնականոն գործունեության թեման քննարկել եմ Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան

views-count1896 դիտում article-date 13:17 27-06-2019
«Գյուղատնտեսական ապրանքների արտահանման ոլորտում այս տարվա մայիսի տվյալներով շոշափելի շարժեր ենք ունեցել. բուսական և կենդանական ծագման ապրանքների արտահանումը նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է 76,6 տոկոսով»:- Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, բուսական ծագման ապրանքների մեջ կեսը եղել է լոլիկի մասով, արտահանումն աճել է 171 տոկոսով. «Ելակի արտահանումը կազմել է 700 հազար դոլար, որը 10 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Վարունգի արտահանումը կազմել է 1,1 մլն դոլար, աճը եղել է 5 անգամ: Արտահանվել է 3,2 մլն դոլարի թարմ ձուկ, որը 1,2 մլն դոլարով կամ 61 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա արտահանման ծավալը: Հունվար-մայիսն ամփոփելով կարող ենք ասել, որ բուսական և կենդանական ծագման ապրանքների արտահանման աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 11,8 տոկոս: Ավելի քան հնգապատկվել է վարունքի արտահանումը, կրկնապատկվել է ելակի արտահանումը, 35 տոկոսով աճել է թարմ ձկան արտահանումը՝ կազմելով 12 մլն դոլար»,-ասաց Փաշինյանը: Նա հավելեց, որ արտահանման ուղիների բնականոն գործունեության թեման մշտապես եղել է ՌԴ-ի ու Վրաստանի պաշտոնյաների հետ քննարկման օրակարգում. «Ես այս հարցը քննարկել եմ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ քննարկումներ ենք ունեցել»: «Արդեն մի քանի ամիս մեր տնտեսությունը գտնվում է լավ տրամադրության մեջ, լավ սպասումներ են ձևավորվում: ԿԲ-ի դոլարի պահուստներն ավելացել են 185 մլն դոլարով: Դա լավ ազդակ է, բայց մեր տնտեսությունը երկարաժամկետ առումով այնպես պետք է կառուցվի, որ հումքի արտահանումը նվազագույնի հասցվի կամ վերացվի: Այսինքն Հայաստանից ոչ թե պետք է հանքաքար արտահանվի, այլ մետաղական արտադրանք, ընդ որում որքան հնարավոր է երկար վերամշակման ցիկլ անցած»,-ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր