Դիեգո Սիմեոնե. Մեսին ոչ թե Մարադոնայի հետ է մրցակցում, այլ միայն՝ Ռոնալդուի
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է Լիոնել Մեսիի կարիերային:
«Մեսին բացառիկ է նրանում, որ նրան ոչինչ չի անհանգստացնում: Նա պարզապես ցանկանում է հաղթել և նպատակներ է իր առջև դնում:
Նա Վալվերդեի 4-4-2 սխեմայում ընդգրկված, եղել է Լուիս Էնրիկեի 3-5-2 մարտավարությունում, Գվարդիոլայի 4-3-3-ում կեղծ «իննյակ» էր, սակայն ամենուրեք ցուցադրել է իր խաղը:
Միակ բանը, որը նրա համար կարևոր է, ունենալ թիմ, որը կմտածի միայն հաղթանակի մասին, իսկ ինքը՝ գոլերի:
Բոլորը մտածում են, որ նա մրցակցում է Մարադոնայի, պատմության հետ: Ես կարծում եմ, որ նա մրցակցում է միայն Ռոնալդուի հետ: Այդ մրցակցությունը երկուսին էլ հզորացրեց:
Միգուցե, նա ցանկանում է աշխարհի չեմպիոն դառնալ և նվաճել Ամերիկայի Գավաթը, սակայն նա մրցակցում է միայն Ռոնալդուի հետ, որպեսզի որոշեն, թե ով է այսօր լավագույնը», ասել է Սիմեոնեն: