211652_close_icon

Դիեգո Սիմեոնե. ՉԼ-ի եզրափակիչում «Ռեալի» նկատմամբ միայն հաղթանակ եմ ակնկալում

views-count3898 դիտում article-date 21:13 27-05-2016
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպմանը` «Ռեալի» հետ: «Մեզ լարված խաղ է սպասվում: Մասնակցել եզրափակչին` դա ֆանտաստիկա է, բայց հաղթելն ավելի լավ է: Իհարկե, դա բարդ է: Մենք չենք փոխի մեր խաղաոճը, ինչպես և «Ռեալը» չի փոխի: 2014-ից ի վեր մրցակիցը շատ չի փոխվել, մենք շատ ենք փոխվել, թեպետ պահպանել ենք կառուցվածքը: Ինձ դուր է գալիս 113 տարվա պատմությունը ուսերիս տանել: Ինձ դուր է գալիս ճնշումը: Մրցակցի նկատմամբ միայն հաղթանակը ինձ կբավարարի», ասել է Սիմեոնեն: Հիշեցնենք, որ եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին, Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր