Վախճանվել է Դիեգո Մարադոնայի հայրը
Արգենտինացի հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հայրը վախճանվել է 88 տարեկան հասակում:
Դոն Դիեգո Մարադոնա-ավագը արդեն մեկ ամսից ավել Բուենոս-Այսրեսի հիվանդանոցներից մեկում արհեստական կոմայի մեջ էր գտնվում:
Երեկ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, իսկ այնուհետև՝ սիրտը կանգնել: Հունիսի սկզբում Դիեգո Մարադոնան վերադարձել էր Դուբայից, որտեղ նա վերջին շրջանում աշխատում և ապրում է, որպեսզի հոր կողքին լիներ:
Նշենք, որ Մարադոնայի Մայրը վախճանվել էր 2011 թվականին՝ 82 տարեկան հասակում: