211652_close_icon
views-count59213 դիտում article-date 16:33 26-06-2019

Ազգային ժողովի պատգամավորը չի հարգում խորհրդարանի ընդունած օրենքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին օրերին Ազգային ժողովի որոշ պատգամավորներ ԱԺ բարձր ամիբիոնից հայտարարում են, որ ճանապարհային ոստիկանությունը պետք է այլևս չհանդուրժի այն օրինախախտ վարորդներին, ովքեր չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները: Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է համարվում նաև, երբ վարորդը մեքենան վարելիս չի կապում ամրագոտին, ինչի համար ճանապարհային ոստիկանը կարող է նրան վարչական պատասխանատվության ենթարկել: Երեկ՝ հունիսի 25-ին, Ելք» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր, ով նախկինում եղել է Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհին Mercedes մակնիշի 081 HH 11 համարանիշի ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և պատգամավորը վարչական պատախանատվության կենթարկվի, իսկ Ազգային ժողովում էլ նա կարող է պարզաբանումներ ստանալ իր գործընկեր ՝ ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանից: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր