Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 25-ին, կազմել է 477.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.74 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.91 դրամ (նվազել է 1.41 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 608.65 դրամ (նվազել է 0.99), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.61 դրամ (աճել է 0.01 դրամով)։