134086 դիտում
12:06 09-05-2017
Աշխարհ, կանգնիր, իջնող կա...«Ճվճըվ Արոյի» անուղղելի զավակի թանկարժեք Porsche Panorama-ն տեղափոխվեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 8-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Porsche Panorama մակնիշի 10 RP 001 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենայի վարորդը, ով եղել է հանցագործ աշխարհում վարկաբեկված «Ճվճըվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի որդին՝ քրեական պատմություններով հայտնի, «Սերժուլիկ» մականվամբ Սերժ Վարդանյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական շրջանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցվում է ՃՈ աշխատակիցների կողմից։
Մինչ ոստիկանները կմոտենային նրան, նա ավտոմեքենան թողնում և դիմում է փախուստի, հավանաբար, գիտեր, որ ՃՈ աշխատակիցները կպարզեն, որ ինքը դատարանի որոշմամբ ավտոմեքենա վարելու իրավունքից զրկվել է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2062 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)