211652_close_icon
views-count1251 դիտում article-date 15:41 24-06-2019

911-ն ամփոփել է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 789 դեպք, որից 518-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 163 կենցաղային կանչ, 431 հրդեհ, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 64 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի: Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 58 դեպք, որոնցից 29-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 12 դեպք, որի հետևանքով տուժել է 18 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: [img]https://st0.shamshyan.com/editor/06092670015613688829738.jpg[/img]

Նմանատիպ նյութեր