Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից
Հունիսի 23-ին, ժամը 03:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 40 շենքի վերելակը խափանվել է. ներսում կան արգելափակված քաղաքացիներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:
***
Հունիսի 23-ին, ժամը 00:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 67 շենքի վերելակը խափանվել է. ներսում կան արգելափակված քաղաքացիներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: