211652_close_icon
views-count14522 դիտում article-date 21:39 21-06-2019

«Նիկո՛լ, մարդը միլիոնավոր դոլարներ է թալանել, ոչ մեկիդ պետքը չէ»․ միջպետական ճանապարհը փակած Անիի ցուցարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/06/21/1051659/?fbclid=IwAR2krxhESRdkTElb7TGRLjW7U8dDD0AGRnm8QOJD46DQ3kb8GLGYwakfB2Q]Aravot.am[/url]-ը գրում է. Ինչպես տեղեկացրել ենք,այսօր առավոտյան Անիի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել էին Գյումրի-Երևան մայրուղին՝ պարալիզացնելով երթևեկությունը։ Բանն այն է, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Մարալիկի թիվ 1-ին դպրոցում հանդիպում ուներ տարածաշրջանի բոլոր դպրոցների ուսուցչական կազմի հետ, քննարկվելու էր անչափահասների կողմից հանցագործություններ կատարելու թեման։ 8 ամիս շարունակ համայնքապետի հրաժարականը պահանջող բողոքավորներն էլ, լսելով դատախազի այցի մասին, որոշել էին փակել մայրուղին, որով անցնելու էր դատախազը ու նրանից պարզաբանում պահանջել Անի համայնքում հայտնաբերված չարաշահումների փաստերով հարուցված քրեական գործերի ընթացքի մասին։ Միջպետական ճանապարհը փակ մնաց մոտ 45 րոպե․ ոստիկանական ողջ համակարգը՝ Շիրակի փոխոստիկանապետերի գլխավորությամբ կենտրոնացվեց այնտեղ, քանի որ վիճաբանություն էր սկսվել մեքենայով երթևեկողների ու ցուցարարների միջև։ Նրանցից շատերը խնդրում էին բացել ճանապարհը․ կամ հիվանդանոց էին գնում, կամ մեռել թաղելու։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/06/21/1051659/?fbclid=IwAR2krxhESRdkTElb7TGRLjW7U8dDD0AGRnm8QOJD46DQ3kb8GLGYwakfB2Q]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր