211652_close_icon
views-count604 դիտում article-date 19:40 21-06-2019

Քննչական կոմիտեն արձագանքել է «Hraparak.am» կայքի հրապարակմանը

«Hraparak.am» կայքում հունիսի 21-ին հրապարակվել է «Քննիչներն ինձ ծեծում էին ձեռքերով և բանալիներով. քաղաքացին պնդում է, որ քննչականում ծեծի է ենթարկվել» վերտառությամբ հոդվածը, որտեղ ասվում է, որ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում 3 քննիչ ծեծի են ենթարկել, վիրավորել քաղաքացի Նարեկ Շահբազյանին։ Կարևորելով ՀՀ քաղաքացիների՝ ստուգված և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ տեղեկացնում ենք, որ հրապարակման մեջ մատնանշված ենթադրյալ գողության տվյալ դեպքի առթիվ մինչդատական վարույթ չի իրականացվում, Նարեկ Շահբազյան անվամբ անձ բերման չի ենթարկվել քննչական բաժին և չի հարցաքննվել: [b]ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր