ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է լրատվական կայքի հրապարակման վերաբերյալ
Այսօր «Հայկական ժամ» լրատվական կայքը հոդված է հրապարակել` «Ալիկ Կանաչուտցին մեքենա է նվիրել ՀԿԳ քննիչ Լուսինե Հարությունյանին» վերտառությամբ:
Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, և հորդորում ենք չճշտված լուրերով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչ Լուսինե Հարությունյանն ունի երկարամյա քննչական աշխատանքի փորձ և իր մասնագիտական պարտականությունները կատարել է բարեխղճորեն և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:
[b]
ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]