Իրադրությունը՝ Վրաստանում. Թբիլիսիում 240 մարդ է տուժել բողոքի ակցիաների ընթացքում
Թբիլիսիում 240 մարդ Է տուժել հունիսի 20-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, նրանցից 102-ը մնում են բժշկական հաստատություններում: Այդ մասին այսօր՝ հունիսի 21-ին, հայտնել Է Վրաստանի առողջապահության փոխնախարար Զազա Բոխուան:
«Ընդամենը ակցիաների ընթացքում տուժել է 240 մարդ, որոնցից 102-ը՝ կլինիկաներում են»,-մեջբերել է Վրաստանի Առաջին ալիքը Բոխուայի խոսքը։
Բոխուայի խոսքով՝ տուժածներից 80-ը ոստիկաններ են: Այժմ վիրաբույժները վիրահատում են 2 վիրավորների: Տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է։