Կոլումբիայի Բուենավերտուրա քաղաքում բողոքի ակցիաների ընթացքում մեկ մարդ է զոհվել
Ավելի քան 80 մարդ է ձերբակալվել Կոլումբիայի Բուենավերտուրա քաղաքում բողոքի ակցիաների ընթացքում իրականացրած վանդալիզմի մեղադրանքով: Այդ մասին հայտնում է Euronews-ը:
Հայտնի է, որ կան մեկ զոհ և ավելի քան 10 վիրավորներ: Ցուցարարները խանութներ են կողոպտել, ոստիկանների վրա քարեր նետել, անվադողեր այրել, նաև արգելափակել են մի քանի ավտոճանապարհներ: :
Երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը Twitter-ի իր էջում գրել է, որ իշխանությունները հարգում են գործադուլի իրավունքը, սակայն վանդալիզմն ու կողոպուտն անթույլատրելի են: