211652_close_icon
views-count1552 դիտում article-date 12:31 31-12-2014

Մոսկվայում չթույլատրված բողոքի ցույց է անցկացվել. ձերբակալվել է 240-ից ավելի մարդ

Մոսկվայի Մանեժնի հրապարակում նախօրեին անցկացվել է չթույլատրված բողոքի ակցիա: Ցույցին մասնակցել է մոտ 2000 մարդ: Նրանք իրենց դժգոհությունն են արտահայտել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսանդր Նավալնիին 3,5 տարվա ազատազրկման դատապարտելու վճռի կապակցությամբ և պահանջել ազատ արձակել նրան տնային կալանքից: Ոստիկանությունը փորձել է ցրել ցույցի մասնակիցներին, սակայն բախումներ են սկսվել: Ձերբակալվել է շուրջ 240 ցուցարար: Տնային կալանքի պայմանը խախտել է նաև Նավալնին և ժամանել Մանեժնի հրապարակ, սակայն նրան կրկին ձերբակալել են:

Նմանատիպ նյութեր