211652_close_icon
views-count3843 դիտում article-date 09:32 21-06-2019

«Հրազդան» ՔԿՀ-ի խցերից մեկում անջատիչի հետևի թաքստոցից հայտնաբերվել է սմարթ ժամացույց և ականջակալ

Հունիսի 20-ին՝ ժամը 15:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն առգրավել են դատապարտյալ Պ. Կ.-ի անվամբ քաղաքացի Ա. Վ.-ի կողմից բերված, գործարանային փաթեթավորում և որևէ գրառում չունեցող 13 հատ փոքր և 4 հատ մեծ, կապույտ դեղապատիճներ, որոնց ծագումը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Բացի այդ, հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, խցերից մեկում իրականացված խուզարկությամբ անջատիչի հետևի թաքստոցից հայտնաբերել էին սմարթ ժամացույց և մեկ ականջակալ։ Հայտնաբերվածներն առգրավվել են, դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր