211652_close_icon
views-count2213 դիտում article-date 16:44 20-06-2019

Արտաշատում արտահերթ ընտրություններ կանցկացվեն սեպտեմբերի 29-ին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց սեպտեմբերի 29-ին Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն անցկացնել: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու թվով 15 անդամները (օրենքով նախատեսված 15-ից) ընտրվել են 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում: Այս տարվա մայիսի 3-ի դրությամբ ավագանու անդամների թվաքանակը կազմում էր 12: Արտաշատ համայնքի ավագանու անդամներ Արթուր Գալստյանը, Արտակ Աշիկյանը, Կամո Խաչատրյանը, Արման Դերմոյանը, Հերմոն Ավետիսյանը ս.թ. մայիսի 3-ին հրաժարականների դիմումներ են ներկայացրել: Այդ հանգամանքներով պայմանավորված, անհնարին է դարձել Արտաշատ համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 15 անդամից մնացել են 7-ը:

Նմանատիպ նյութեր